Կորոնավիրուսի դեմ պայքարին միանում է «Մեյդ Թու Մեյք» ընկերությունը։
Դեռ 2019 թ-ի դեկտեմբերից Չինաստանի Ուհան քաղաքում մեծ տարածում գտած Կորոնավիրուսի կանխարգելման համար 3M-ը ընդլայնեց է շնչադիմակների իր արտադրությունը։
3M-ը 《Ուհան Կարմիր խաչի》 հետ համագործակցության շրջանակներում ջանք չի խնայում բնակչությանը անհրաժեշտ շնչադիմակներով ապահովելու համար:
Կորոնավիրուսով վարակվածներ բացի Չինաստանից հայտնաբերվել են նաև աշխարհի այլ 23 երկրներում։ Այն, որ վիրուսը մի օր կարող է հայտնվել Հայաստանում, դա բացառված չէ։ ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է անհրաժեշտը վիրուսի մուտքը Հայաստան կանխելու համար։
Չինաստանում և աշխարհի շատ այլ երկրներում մեծ տարածում գտնող Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը այսօր արդեն մեզ համար նույնպես կարևորագույն խնդիր է։ Մենք, հանդիսանալով ամերիկյան 3M ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, մեր աջակցություն ենք հայտնել ապահովելու անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով, առավելապես շնչադիմակներով Չինաստանում բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն։
Առավել կազմակերպված և օպերատիվ մեր պրոֆեսիոնալ թիմը ջանք չխնայեց սեղմ ժամկետներում շնչադիմակների անհրաժեշտ քանակություն հասցնելու համաճարակից տուժածներին։
Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի Deheng իրավաբանական գրուպին համագործակցության համար։
Հայաստանը լինելով Չինաստանին բարեկամ երկիր` միշտ պատրաստ է իր աջակցությունը հայտնել համերկրային խնդիրների լուծման գործում։