«Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին Հայաստանում: Ընկերության գործունեության բնույթը կոմերցիոն է՝ իրականացնում է մասնագիտական ապրանքների ներմուծում և վաճառք: «Մեյդ Թու Մեյք» ընկերությունը համագործակցում է ՀՀ-ում արտադրության, արդյունաբերության, էներգետիկայի, առողջապահության, առևտրի ոլորտի կազմակերպությունների, պետական մարմինների և անհատ ձեռներեցների հետ: Մեր կողմից առաջարկվող ապրանքները ապահովում են աշխատանքի որակի բարելավում և աշխատանքային պայմանների անվտանգություն: Մեր ապրանքների բարձր որակը և  հուսալիությունը ամրագրվել են միջազգային ստանդարտներին համապատասխան՝ սերտիֆիկացնող կառույցների կողմից:

Մենք հանդիսանում ենք  համաշխարհային համբավ վայելող  ապրանքանիշների ներմուծող կազմակերպություն, որոնց արտադրանքը տարիներ շարունակ հայտնի է եղել ու շարունակում է լինել՝ որպես առաջին արձագանքողը շուկայում ձևավորվող պահանջմունքներին և չլուծված խնդիրներին, գերակա դիրք է վայելում բարձր որակ և արդյունավետություն ներկայացնող արտադրանքների շարքում:

«Մեյդ Թու Մեյք»  ընկերության կարգախոսն է  «նորարարական լուծումներ ձեր խնդիրներին», որը նշանակում է՝ գիտատեխնիկական առաջընթացը,  մարդկանց փոփոխվող պահանջմունքները, համաշխարհային շուկայում մրցակցության սրընթաց զարգացումը մեզ ստիպում են միշտ մեկ քայլ առաջ մտածել և սպառողին առաջարկել միայն լավագույնը:

«Մեյդ Թու Մեյք» ընկերությունը հանդիսանում է պաշտոնական ներկայացուցիչ  ամերիկյան 3M, DuPont, ֆրանսիական Coverguard, իտալական OECE, ռուսական РАТ ապրանքանիշերի:

 

Բաժանորդագրվեք նորություններին

Դուք հաջողությամբ բաժանորդագրված եք: Դուք կստանաք մեր նորությունները եւ թարմացումները: